Ցեղասպանությունից վերապրածների վկայությունները կթարգմանվեն անգլերեն

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոահ հիմնադրամի Հայոց ցեղասպանության հավաքածուն թարգմանվում է անգլերեն։ Այսուհետ՝ ավելի շատ գիտնականներ, ուսանողներ և քաղաքացիներ կարող են ծանոթանալ ցեղասպանությունից փրկվածների վկայություններին, armradio.am-ի փոխանցմամբ՝ ասված է հիմնադրամի կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ:
Հայոց ցեղասպանության հավաքածուն առաջին անգամ ցուցադրվել է Միքայել Հակոբյանի փաստագրական արձանագրության մեջ՝ 1968-2005թթ:
2016-ի աշնանը, Վիզուալ պատմության արխիվի այցելուները հնարավորություն կունենան տեսնելու Հայոց ցեղասպանությանը վերաբերող ենթավերնագրերով վկայությունները , որոնք դեռ անգլերեն չեն թարգմանվել։ Պատճենները կտրամադրվեն ավելի ուշ՝ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոահ հիմնադրամի կողմից, որը համագործակցում է ProQuest-ի հետ:
Հավաքածուի ծրագրային մասնագետ Մանուկ Ավեդիքյանն ասել է, որ թարգմանությունների ժամանակ բարդություններ կառաջանան, երբ հարցազրույցի մասնակիցները խոսեն հազվադեպ հնչող հայերեն բարբառներով կամ օգտագործեն թուրքերեն բառեր, որոնք անծանոթ կլինեն թարգմանիչներին: Սակայն, ըստ նրա, այս խնդիրը եւս լուծելի է։
Ավեդիքյանը նաև նշել է, որ իրենց մայրենի լեզվով տրվող վկայություններն ունեն նրբերանգներ, որոնք անգլերենում չկան։ Ներկա պահին հասանելի են Վիզուալ պատմության արխիվի Հայոց ցեղասպանության հավաքածուում պահվող ավելի քան 245 վկայություններ։