Բակո Սահակյանն ընդունել է հայտնի բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է հայտնի բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանին և նրա թիմի անդամներին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում սպորտի, մասնավորապես, բռնցքամարտի զարգացման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Վախթանգ Դարչինյանին հայրենիքում սպորտի բնագավառում և համահայկական տարբեր խնդիրների լուծմանն ակտիվորեն մասնակցելու համար:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Scroll Up