Ադրբեջանի զինուժը Մարտակերտի ուղղությամբ կրակ է բացել ականանետերից ու նռնականետերից. ԼՂՀ ՊԲ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/05/175.jpg)
Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել:
ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Միայն հյուսիսարեւելյան (Մարտակերտի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 մմ ականանետ (3 արկ) եւ ձեռքի հակատանկային նռնականետ (2 արկ):
«ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածութունը եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը»,-ասված է հաղորդագրության մեջ: