Ադրբեջանի զինուժը Մարտակերտի ուղղությամբ կրակ է բացել ականանետերից ու նռնականետերից. ԼՂՀ ՊԲ

Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել:

ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվել է հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Միայն հյուսիսարեւելյան (Մարտակերտի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 մմ ականանետ  (3 արկ) եւ ձեռքի հակատանկային նռնականետ  (2 արկ):

«ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածութունը եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Scroll Up