Ֆրանսիան ողջունել է Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները

«Ֆրանսիան ողջունում է մայիսի 16-ին Լեռնային Ղարաբաղի հարցով Վիեննայում կայացած հանդիպման արդյունքները, որն ապրիլի 2-5-ի մահացու բախումներից  հետո թույլ տվեց վերսկսել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,-ըստ Armradio,am-ի` ասված է Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության տարածած հայտարարության մեջ։

«Նախագահներ Սարգսյանը և Ալիևը, Եվրոպական հարցերի պետքարտուղար Առլեմ Դեզիրի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ներկայությամբ վերահաստատեցին, որ կողմ են  հրադադարի ռեժիմի պահպանմանը, ինչպես նաև  հակամարտության խաղաղ կարգավորմանը: Կողմերը նաև ընդունեցին վստահության միջոցառումների,  այդ  թվում նաև միջադեպերի  հետաքննության մեխանիզմի ներդրումը:

Սրանք շատ կարևոր հանձնառություններ են : Ֆրանսիան կոչ է անում  կողմերին իրագործել  դրանք և  որպես Մինսկի խմբի համանախագահ, իր ամերիկացի և ռուս գործընկերների հետ  կշարունակի միջնորդի իր դերակատարությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Scroll Up