Շուշիի ազատագրման 24-ամյակը՝ Հ.Մ.Մ.«Նայիրի» միությունում

Մայիսի 13-ին Թեհրանի Հ.Մ.Մ.«Նայիրի» միության արվեստի բաժանմունքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Շուշիի ազատագրման 24-ամյակին նվիրված ձեռնարկ: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է միության հանրային կապերի բաժնից:

Ծրագիրը բացեց Արսինե Բոնյադյանը, ապա ելույթ ունեցավ Հ.Մ. «Սիփան» միության «Նոր դար» ասմունքի խումբը՝ Անժել Մինասյանի ղեկվարությամբ, իսկ հետո նույն միության «Կոմիտաս» երգչախումը՝ Լուսինե Միքայելյանի ղեկավարությամբ:

Օրվա բանախոսն էր «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը: Ծրագրի ավարտին իր շնորհակալական եւ քաջալերական խոսքերով ելույթ ունեցավ միության նախագահ Ֆրեդիկ Աշուղյանը:

Տեղի ունեցավ համեստ ընդունելություն:

Scroll Up