Օմսկի հայկական համայնքը 24 տարեկան է
Այսօր՝ մայիսի 14-ին, լրանում է ՌԴ Օմսկ քաղաքի հայկական համայնքի ստեղծման 24-րդ տարին: Հայերն այսօրի փոխանցմամբ՝ համայնքի նախագահ Գայանե Հակոբյանն իր շնորհավորանքն է հղել համայնքի անդամներին.
«Սիրելի հայրենակիցներ, անկախ բոլոր դժվարություններից, խնդրում եմ՝ չմոռանանք, որ Ձեր և Ձեր երեխաների երակներում հայի արյունն է հոսում: Եղեք առողջ, երջանիկ՝ օտար հողում միշտ հավատարիմ մնալով Ձեր արմատներին: Սիրեք մեր մայրենին, մեր երգն ու պարը, մեր պատմությունը: Մի մոռացեք, որ հայրենիքից հեռու մենք բոլորս պետք է համախմբվենք ու ցույց տանք աշխարհին, որ մենք միասնական ենք ու անպարտելի»: