«Աստծուց մի բան եմ խնդրում. վերջինը լինի, մեր հայ ժողովուրդը էլ կորուստ չունենա». զոհված զինծառայողի մայր

Դիտարկում ենք սահմանագոտում այս շաբաթներին տեղի ունեցած հերթական դրվագը: Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը հակառակորդը բավական ակտիվ էր կրակ վարում: Մարտական դիրքերից մեկում գտնվող Սարգիս Գասպարյանը նկատել էր, թե ինչպես իրենից 200 մետր հեռավորության վրա զինծառայակից ընկերներից մեկը ընկավ:

Սարգիսը առանց վարանելու նետվել էր ընկերոջն օգնության ու զոհվել:

Սոնա Հակոբյանն է զրուցել է հերոսի ծնողների, ծառայակից ընկերների հետ:
«Իմ համար շատ կարեւոր ա, որ առանց մտածելու գնացել ա, տեղից թռել ա: Իմ ցավն իմ հետ կլինի, բայց կարեւոր ա ինձ համար, որ լավ տղա էր: Ասում են՝ քնած էր, ականջովն ընկել է, որ Շուշեցի է վիրավորվել,- yerkirmedia.am-ի փոխանցմամբ՝ ասում է Սարգիսի մայրը:
Մարտական ծառայության շքանշան է ստացել Սարգիսը, ընտանիքը հպարտ է, որ լավ զավակ ունեին, հպարտ է, որ պատվով գնաց: Մեր վիշտը մեզ հետ է, ասում են մայրն ու քույրը ու մայրը շեշտում է.

«Աստծուց մի բան եմ խնդրում. վերջինը լինի, մեր հայ ժողովուրդը էլ կորուստ չունենա»:

Ստեփանակերտի հոսպիտալում գտնվող իրենց ապաքինմանը սպասող Սարգսի ընկենրները եւս հպարտ են.

«Չեմ կարա խոսքերով բացատրեմ՝ ինչ եմ զգում: Հայ զինվորի համար շատ ծանր ա, երբ ընկեր ես կորցնում,շատ ա տարբերվում հայ զինվորն ադրբեջանցուց: Մենք մեր հողն ենք պաշտպանում, մեր սահմանը, մեր ընտանիքը, նրանք աննպատակ են»,- ասում են Սարգիսի ընկերները:

Scroll Up