20-ամյա զինվորը զոհվել է ԵԱՀԿ դիտարկումից անմիջապես հետո. ՀՀ ՊՆ

ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մայիսի 11-ի երեկոյան հակառակորդի կողմից արձակված կրակոցից 20-ամյա Արմեն Հրայրի Մարտիրոսյանը զոհվել է ԵԱՀԿ դիտարկումից անմիջապես հետո:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ՊՆ-ն:
«Հատկանշական է, որ դեպքը տեղի է ունեցել ԵԱՀԿ առաքելության կողմից նույն օրը ԼՂՀ Մարտակերտի շրջանում իրականացված դիտարկումից ընդամենը ժամեր անց, ինչը վկայում է, որ ադրբեջանական կողմն արհամարում է ԼՂ խնդրի կարգավորմանն ուղված միջնորդական ջանքերը եւ հերթական անգամ փաստում միջադեպերի հետաքննության մեխանիզմների շուտափույթ ներդրման անհրաժեշտությունը»,-ասված է հաղորդագրության մեւ: