Իվետա Մուկուչյանի պատասխանը Արցախի դրոշը ծածանելու վերաբերյալ. տեսանյութ

«Եվրատեսիլ 2016»-ի առաջին կիսաեզրափակչի ժամանակ հայերիս համար ամենակարեւոր եւ տպավորիչ պահերից էր այն, երբ մեր պատվիրակ Իվետա Մուկուչյանը Հայաստանյի դրոշի հետ մեկտեղ ցուցադրեց

«Եւրատեսիլ-2016» երգի միջազգային մրցոյթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցներու մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներէն մէկը Հայաստանը ներկայացնող Իւեթա Մուկուչեանին հարց ուղղած է  «Կանաչ սենեակ»-ին մէջ անոր բարձրացուցած ԼՂՀ  դրօշին մասին: Յիշեցնենք, որ ԼՂՀ դրօշը արգիլուած դրօշներու ցանկին մէջ էր:

Իւեթա Մուկուչեան նախ շնորհակալութիւն յայտնած է հարցումին համար` նշելով, որ կը սպասէր այդպիսի հարցումի, այնուհետեւ` աւելցուցած է. «Դուք պէտք չէ մոռնաք, որ ես կը ներկայացնեմ իմ երկիրս եւ իմ սիրտս, իմ մտքերս ու բոլոր յոյզերս հայրենիքիս հետ են: Այն ամէնը ինչին ես կոչ կ՛ընեմ, կ՛ուզեմ գոչել, պոռալ` խաղաղութիւնն է: Խաղաղութիւն կ՛ուզեմ սահմանին վրայ: Հայաստանը խաղաղութիւն կ՛ուզէ: Նոյն այդ պատճառով ալ գրած եմ իմ երգս` «Սիրոյ ալիք»: Սէր եւ խաղաղութիւն. բարձրացուցած եմ դրօշը, որ մարդիկ կեդրոնանան այդ մտքի վրայ` խաղաղութիւն ամբողջ աշխարհի մէջ»:

նաեւ Արցախի դրոշը. Այս փաստն անտարբեր չթողեց նաեւ եվրոպական մամուլին, որոնք ցանկացան իմանալ, թե ինչու Իվետան որոշեց նման քայլով հանդես գալ. Հարցին ի պատասխան մեր ներկայացուցիչը նշեց.

«Անկեղծ ասած՝ սպասում էի այս հարցին: Եկեք չմոռանանք, որ ես ներկայացնում եմ իմ երկիրը եւ այն միշտ պահում եմ իմ սրտում եւ մտքում: Ուզում եմ ամբողջ աշխարհին տարածել, որ ես միայն խաղաղություն եմ ցանկանում իմ երկրի սահմաններում: Ահա, թե ինչու եմ ներկայացնում այս երգը:

Դրա միջոցով ցանկանում եմ սիրո ալիքը տարածել ամենուրեք: Ես ծնվել եմ Գերմանիայում, բայց ես հայ եմ եւ միայն խաղաղություն եմ ցանկանում աշխարհի եւ Հայաստանի համար»:

Scroll Up