Մոսկվայում հայ մարտիկի եւս մեկ հաղթանակ թուրք մրցակցի նկատմամբ
Մոսկվայի «Լուժնիկի» մարզապալատում անցկացված խառը մենամարտերի Octagon Fighting Sensation-8 մրցաշարում հայ մարտիկներից Դավիթ Վարդանյանը հաղթանակ է տարել թուրք Մարատ Հասանովի նկատմամբ, հաղորդում է rsport-ը:
Հիշեցնենք, որ նախքան այդ Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտ Ղազարյանը մեծ առավելությամբ, հենց առաջին ռաունդում հաղթել էր ադրբեջանցի Ռուսլան Մուրատազովին:
Հաղթանակից հետո Ալբերտ Ազարյանը Արցախի Հանրապետության դրոշը ձեռքին նվաճումը նվիրել է հայ զինվորներին ու դիրքապահներին:
Լուսանկարը՝ armfc-ից: