ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանին, որը նոր էր վերադարձել Արցախից:

 Ջերմորեն ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց Հայրենիքի համար այս ծանր պահին, սփյուռքյան համայնքների հոգևոր առաջնորդների այցերը Արցախ: Նա նշեց, որ ապրիլի 13-ին իրենց ներկայությամբ և խոսքով  բացառիկ ոգևորություն և ոգեղեն զորություն հաղորդեցին զինվորներին հայոց երկու հայրապետները՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:

 Սեպուհ արք. Սարգսյանը ներկայացրեց քառօրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդած օրերին համայնքում կազմակերպված ձենարկները և, մասնաորապես հոգևոր արարողությունները, համայնքի վերազարթոնքը և նշեց, որ Արցախ կատարած իր այցելությունը, Արցախի Նախագահ Բակո Սահակյանի, այնուհետև սահմանին զինվորների հետ հանդիպումները, շատ բան են փոխել իր խորքում և առանձնակի վստահությամբ ու հավատով է լցվել վաղվա օրվա հանդեպ:

 Թեհրանի Հայոց թեմի առաջնորդը աղոթել է զինվորների անվտանգ ու ապահով ծառայության համար և իր ու համայնքի զորակցությունն է հայտնել նրանց՝ իր հետ տանելով արցախահայության անկոտրում կամքն ու քաջարի ոգին:

 Քննարկվեցին համայնքին առնչվող խնդիրներ:

Scroll Up