ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել Ուրուգվայի ղեկավարության հետ

Ուրուգվայում Հայաստանի դեսպան Ալեքսան Հարությունյանը վերջին օրերին հանդիպումներ է ունեցել Մոնտեվիդեոյում՝ հանգամանալից ներկայացնելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։

Հայաստանի դեսպանին ընդունել են երկրի փոխնախագահ Ռաուլ Սենդիկը, խորհրդարանի նախագահ Ջերարդո Ամարիլլոն, արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան, փոխնախարար Խոսե Կանսելան։

Հարությունյանը փաստեր է ներկայացրել խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի զինվորների կողմից կատարված անմարդկային ոճիրների մասին։

Հայաստանի դեսպանը հանդիպել է նաև Ուրուգվայի պետական համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարգարյանի և հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ, գրում է azatutyun.am-ը։

Scroll Up