Իվետա Մուկուչյանի հանդիպումը Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. լուսանկարներ

Մայիսի 3-ին «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանն ու հայկական պատվիրակությունը Ստոկհոլմում հանդիպում են ունեցել Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին «Հայերն այսօրի» թղթակցին Ստոկհոլմից տեղեկացրեց համայնքի անդամ, հայկական պատվիրակության հյուրընկալող Արամ Յանեկյանը:

«Հանդիպումը ջերմ մթնոլորտում կայացավ Ստոկհոլմի գեղարվեստի միության հանդիսությունների սրահում, որին ներկա էին 100-ից ավելի շվեդահայեր: Հավաքվածներն իրենց ոգևորիչ, գոտեպնդող խոսքերն ասացին երգչուհուն և վստահեցրին, որ պատրաստ են սատարելու նրան»,-ասաց Արամ Յանեկյանը և հավելեց, որ երեխաներն ու երիտասարդները Իվետայի համար ասմունքել են, երգել ու պարել, իսկ տղաներից մեկը դուդուկի կատարումով է հանդես եկել:

Իվետա Մուկուչյանը շնորհակալություն է հայտնել տպավորիչ հանդիպման համար և ասել, որ շատ լավ է հասկանում շվեդահայերի հոգեվիճակը, քանի որ քաջ գիտակցում է  Հայրենիքից հեռու ապրելու զգացողությունը:

Վերջում Իվետան պատասխանել է ներկաների հարցերին և կատարել “LoveWave” եվրոտեսիլյան  երգը:

Իվետա15

Իվետա6555

Scroll Up