Արցախ է մեկնել ОМОН­-ի ևս մեկ հերթափոխ

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության` ОМОН-­ի նախագահ Գրիշա Սարգսյանի գլխավորությամբ` վտանգի մեջ հայտնված Արցախ է մեկնել ևս մեկ հերթափոխ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հերթափոխը կփոխարինի Քարվաճառի և Մարտակերտ իրենց զինակիցներին:

«Այս էլ որերորդ անգամ իմ տղաները հայրենասիրության բացառիկ օրինակ են դրսևորում: Նրանք սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեն, շատերը նեղության մեջ են, դժվարությունների տակ կքած, սակայն հայրենիքի վտանգի պահին ОМОН­ականներս առժամանակ մի կողմ ենք դնում մեր պրոբլեմները և մեր զինակից ընկերների հետ մեկնում առաջին գիծ` պաշտպանելու մեր սահմանների անվտանգությունը, կասեցնելու և հաղթելու նենգ թշնամուն: Ես հպարտանում եմ մեր քաջարի հրամանատարներով և անվախ մարտիկներով` գնդապետ Արամ Հակոբյանով` ռազմաճակատի հրամանատար, գնդապետ Վարազդատ Բալիկյանով, գնդապետ Եղիշ Առուշանյանով, գնդապետ Եղիշ Սիմոնյանով (Լեգեոն), փոխգնդապետ Սարգիս Համազասպյաով` շտաբի պետ, մայոր Հրանտ Պապիկյանով (Դոկ), մայոր Արմեն Անդրեասյանով (Ցենտր), մայոր Աշոտ Հակոբյանով, մայոր Կարեն Բլխոյանով, մայոր Էդվարդ Մոսիկյանով (Ֆիթիլ)»,­ասել է գնդապետ Սարգսյանը:

Scroll Up