Արցախ Մեկնած Է ОМОН-ի Եւս Մէկ Հերթափոխ

Ոստիկանութեան  յատուկ նշանակութեան ջոկատներու վեթերաններու միութեան` ОМОН-­ի նախագահ Գրիշա Սարգսեանի գլխաւորութեամբ` վտանգի մէջ յայտնուած Արցախ  մեկնած է եւս մէկ հերթափոխ: Ինչպէս կը տեղեկացնեն ՀՀ ոստիկանութեան հասարակայնութեան հետ կապերու եւ լրատուութեան վարչութենէն, հերթափոխը պիտի  փոխարինէ Քարվաճառի եւ Մարտակերտ իրենց զինակիցներուն:

«Այս էլ որերորդ անգամ իմ տղաները հայրենասիրութեան բացառիկ օրինակ են դրսեւորում: Նրանք սոցիալական բազմաթիւ խնդիրներ ունեն, շատերը նեղութեան մէջ են, դժուարութիւնների տակ կքած, սակայն հայրենիքի վտանգի պահին ОМОН­ականներս առժամանակ մի կողմ ենք դնում մեր փրոպլեմները եւ մեր զինակից ընկերների հետ մեկնում առաջին գիծ` պաշտպանելու մեր սահմանների անվտանգութիւնը, կասեցնելու եւ յաղթելու նենգ թշնամուն: Ես հպարտանում եմ մեր քաջարի հրամանատարներով եւ անվախ մարտիկներով` գնդապետ Արամ Յակոբեանով` ռազմաճակատի հրամանատար, գնդապետ Վարազդատ Բալիկեանով, գնդապետ Եղիշ Առուշանեանով, գնդապետ Եղիշ Սիմոնեանով (Լեկէոն), փոխգնդապետ Սարգիս Համազասպեանով` գրասենեակի պետ, մայոր Հրանդ Պապիկեանով (Դոկ), մայոր Արմէն Անդրէասեանով (Ցենտր), մայոր Աշոտ Յակոբեանով, մայոր Կարէն Բլխոյեանով, մայոր Էդուարդ Մոսիկեանով (Ֆիթիլ)»,­ըսած է գնդապետ Սարգսեան:

Scroll Up