Լավրովի` Արարատ լեռը լուսանկարելը հիսթերիա է առաջացրել Ադրբեջանում եւ Թուրքիայում

Օրերս Երեւանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օդանավակայանում լուսանկարել է Արարատ լեռը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացացիչ Մարիա Զախարովան Facebook­-ի իր էջում տեղադրել է Լավրովի` Արարատը լուսանկարելու պահն արտացոլող պատկերը` գրառելով. «Արարատն այսօր զմայլեց իր գեղեցկությամբ: Սերգել Լավրովը եւս չդիմացավ եւ լուսանկարեց լեռը»:

Այդ իրողությունը նոր հիսթերիա է առաջացրել Ադրբեջանում եւ Թուրքիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ­ները, սոցկայքի ադրբեջանցի եւ թուրք օգտատերերն իրենց երկրներից պահանջել են նոտաներ հղել ՌԴ ԱԳՆ-­ին:

Մարիա Զախարովան այդ հիսթերիկ արձագանքի հետ կապված գրառել է. «Հայաստանի ՍՍՀ զինանշանում Արարատը լինելու հետ կապված Թուրքիայի կառավարության բողոքին ի պատասխան արտգործնախարար Չիչերինն ասել էր. «Թուրքիայի դրոշի վրա էլ Լուսինն է պատկերված, բայց Լուսինը Թուրքիայի տարածքի մաս չէ»:

Scroll Up