Լավրովի` Արարատ լեռը լուսանկարելը հիսթերիա է առաջացրել Ադրբեջանում եւ Թուրքիայում

Օրերս Երեւանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օդանավակայանում լուսանկարել է Արարատ լեռը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացացիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում տեղադրել է Լավրովի` Արարատը լուսանկարելու պահն արտացոլող պատկերը` գրառելով. «Արարատն այսօր զմայլեց իր գեղեցկությամբ: Սերգել Լավրովը եւս չդիմացավ եւ լուսանկարեց լեռը»:
Այդ իրողությունը նոր հիսթերիա է առաջացրել Ադրբեջանում եւ Թուրքիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄները, սոցկայքի ադրբեջանցի եւ թուրք օգտատերերն իրենց երկրներից պահանջել են նոտաներ հղել ՌԴ ԱԳՆ-ին:
Մարիա Զախարովան այդ հիսթերիկ արձագանքի հետ կապված գրառել է. «Հայաստանի ՍՍՀ զինանշանում Արարատը լինելու հետ կապված Թուրքիայի կառավարության բողոքին ի պատասխան արտգործնախարար Չիչերինն ասել էր. «Թուրքիայի դրոշի վրա էլ Լուսինն է պատկերված, բայց Լուսինը Թուրքիայի տարածքի մաս չէ»: