Ադրբեջանական դաժանությունները ներկայացվել են միջազգային կառույցներին

2016 թվականի ապրիլի 21-ին հրապարակվեց ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ հրապարակային զեկույցն ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության եւ պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ ս.թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների մասին:

Զեկույցն ուղարկվել է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպություններին: Մասնավորապես՝ ՄԱԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարներին, ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին, ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին Օմբուդսմենների միջազգային ինստիտուտին եւ այլն: Զեկույցը նաեւ ուղարկվել է Human Rights Watch, Amnesty International, Association for the Prevention of Torture, ինչպես նաեւ մի շարք այլ հեղինակավոր իրավապաշտպան միջազգային կազմակերպություններին:

Scroll Up