ՀՕՄ-ը 50 000 ԱՄՆ դոլար է փոխանցել Արցախի կառավարությանը
Ի պատասխան ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի հրահրած քառօրյա պատերազմի, ՀՕՄ-ի կենտրոնական գրասենյակը 50 000 ԱՄՆ դոլար է փոխանցել Արցախի կառավարությանը, որպեսզի աջակցություն ցուցաբերվի արցախի ժողովրդին: «Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ հանգանակությունն իրականացվել է ՀՕՄ-ի անդամների և աջակիցների շռայլ նվիրատվությունների շնորհիվ: