Ալեհեր Արարատի ստորոտին. երեկ, այսօր, վաղը. մշակութային ձեռնարկ Ռիգայում

Ապրիլի 24-ին ժամը 17-ին  Ռիգայում Լատվիայի Ազգային փոքրամասնությունների կենտրոնում ՚Ալեհեր Արարատի ստորոտին.երեկ, այսօր, վաղը՚ խորագրով տեղի կունենա մշակութային ձեռնարկ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին։

orer.eu-ի փոխանցմամբ՝ Ձեռնարկի կազմակերպիչն է Լատվիայի Հայկական մշակութային կենտրոնը։ Նշենք նաեւ, որ արդեն 26 տարի Ազգային փոքրամասնությունների ընկերակցության նախագահը այդ Հայկական մշակութային միության ղեկավար  Րաֆֆի Խարաջանյանն է։

Համերգային ձեռնարկի ծրագրում կհնչեն ինչպես ժողովրդական մեղեդիներ, այնպես էլ Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Ծրագրին կմասնակցեն երգիչներ Էդուարդ Վարդանովը, Էլվիա Խիլմանեն, դաշնակահարներ Րաֆֆի Խարաջանյանը, Ինգա Սարկանեն, Ելենա Լիխվարը, Արթուր Շաբազովը, Անգելինա Սաբլինան։ Ասմունքով հանդես կգան Անժելա Գասպարյանը եւ Հասմիկ Բաղոյանը։

Ազգային տարազների իր հավաքածուն կցուցադրի Կարինե Գրինենկոն։

Կենտրոնում կբացվի նաեւ ՚Հայոց ցեղասպանությունը միջազգային մամուլի առաջին ղջերում՚ լուսանկարչական ցուցահանդեսը։

Ձեռնարկը կվարի միության փոխնախագահ, լրագրող Հասմիկ Նուրիջանյանը։

Scroll Up