Ցուցահանդես-վաճառք Հայկազյան համալսարանում՝ ի զորակցություն Արցախի
«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ ապրիլի 19-ին Լիբանանի Հայկազյան համալսարանում տեղի է ունենալու ցուցահանդես-վաճառք, որտեղ կներկայացվեն տարբեր իրեր, ձեռագործ աշխատանքներ, ինչպես նաև Հայաստանում արտադրված ապրանքներ, անուշեղեն, որոնց վաճառքից գոյացած ողջ գումարը կտրամադրվի Ադրբեջանի վայրագ գործողություններից տուժած արցախցի ընտանիքներին:
Հավելենք, որ սա Հայկազյան համալսարանի միակ նախաձեռնությունը չէ Արցախին օժանդակություն և զորակցություն ցուցաբերելու ուղղությամբ:
Հայկազյան համասարանում սովորող օտարազգի ուսանողների համար պատրաստվել են Արցախի պատմությանը, արցախյան հիմնախնդրին նվիրված և Ադրբեջանի բռնարարքները փաստող տեղեկատվական գրքույկներ: Իսկ օրերս, երբ համասարանի մարզական թիմերը Հունաստանում մրցաշարի են մասնակցել, խաղերի ընթացքում ծածանել են նաև Արցախի դրոշը: