Ավստրալիայի հոգևոր առաջնորդների նամակը Ավստրալիայի ԱԳ նախարարին
Ապրիլի 13-ին Ավստրալիայի Հայոց, Ասորական, Ասորի Ուղղափառ և Քաղդեական եկեղեցիների հոգևոր առաջնորդները համատեղ նամակ են ուղարկել Ավստրալիայի ԱԳ նախարարին, Ջուլի եպիսկոպոսին:
«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ նամակում բողոք է արտահայտվում Թուրքիայի կառավարության որոշմանը՝ առգրավելու Դիարբեքիրի նահանգի Սուր շրջանի հետևյալ մասնավոր կրոնական սեփականությունները.
- Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցի
- Հայ Կաթողիկե եկեղեցի
- Սուրբ Մարի Ասորի Ուղղափառ եկեղեցի
- Սուրբ Կույսի հնագույն Ասորական եկեղեցի
- Սուրբ Սարգիս Քաղդեական եկեղեցի
- Բողոքական եկեղեցիները
Համատեղ նամակում գրված է.
«Ավստրալիան բազմամշակութային երկիր է, որտեղ բազմաթիվ կրոնների հետևորդներ ու ժողովորդներ ապրում են կողք-կողքի, խաղաղ ու ներդաշնակ: Այս ամենը նկատի ունենալով՝ մենք ակնկալում ենք Ավստրալիայի կառավարության՝ միջնորդել Թուրքիայում փոքրամասնությունների անունից, որպեսզի կարողանան վերադարձնել նրանց պաշտամունքի վայրերը: Դա կարող է ապացուցել, թե արդյո՞ք ժամանակակից Թուրքիան, լինելով իսլամական երկիր, ժողովրդավարական է՝ համաձայն արևմտյան ըմբռնման չափանիշների»:
Այս համատեղ նամակը ստորագրել են հետևյալ հոգևոր առաջնորդները՝
- Հայկազուն եպիսկոպոս Նաջարյան- Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ
- Մոր Մալաթիուս Մալքի Մալքի – Ավստրալիայում և Նոր Զելանդիայում Ասորի Ուղղափառ եկեղեցու Միտրոպոլիտ, արքեպիսկոպոս
- Մար Միլս Զայա – Ավստրալիայի, Նոր Զելանդիայի և Լիբանանի Ասորի Արևելյան եկեղեցու միտրոպոլիտ
- Արքեպիսկոպոս Ամել Շամոն Նոնա – Սիդնեյի Սուրբ Թովմասի Քաղդեական եկեղեցի
- Հայր Բարսեղ վրդ. Սուսանյան- Ավստրալիայի Հայ Կաթողիկե եկեղեցու Պատրիարքական փոխանորդ
«Մենք ողջունում ենք հինգ ստորագրողների կողմից ընդունված համատեղ հայտարարությունը՝ ուղղված ԱԳ նախարարին, եպիսկոպոսին, ովքեր հայտնել են իրենց դժգոհությունը կրոնական սեփականությունը առգրավելու Թուրքիայի կառավարության որոշման դեմ,- ասել է Ավստրալիայի հայկական ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արին Մարգարյանն ասել է և ավելացրել,- Մենք միանում ենք նրանց կոչին, Ավստրալիան պետք է դատապարտի Թուրքիային»: