Հալեպի Նոր գյուղ թաղամասը հրթիռակոծվել է
Notice: get_currentuserinfo is deprecated since version 4.5.0! Use wp_get_current_user() instead. in /home3/azerytoday/public_html/hayerold/wp-includes/functions.php on line 3839
Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ հրթիռակոծության թիրախում եղել են խաղաղ բնակիչները։
Պայթյունից փլվել է բնակելի շենքերից մեկի երկու հարկերը, զոհվել է 4 հոգուց բաղկացած ընտանիք։ Նրանց ազգային պատկանելությունը չի նշվում։
Հիշեցնենք, որ վերջին օրերին նման միջադեպերը Հալեպում հաճախակի են դարձել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ահաբեկչական խմբավորումները խախտել են զինադադարը՝ տասնյակ հրթիռներ արձակելով քաղաքի տարբեր շրջանների վրա։
Հրթիռակոծվել են Հալեպի Թելեֆոն Հաուայի, Վիլլաներ, Նոր Գյուղ, Սուլեյմանիե, Ճապրիե, Մեյսելուն, Սուլեյման ալ-Հալաբի, Շեյխ Մաքսուդ և այլ թաղամասեր:


Արևմտահայերեն
Русский
English








