Հալեպում նշել են Սրբոց թարգմանչաց տոնը

Հալեպում հայ համայնքապետերի, ՀՀ գլխավոր հյուպատոսի, հայկական վարժարանների և միությունների ներկայացուցիչների մասնակցությամբ նշվել է Սրբոց թարգմանչաց տոնը:

Ինչպես տեղեկացրին Հալեպում լույս տեսնող «Գանձասար» թերթի խմբագրությունից, նախ տեղի է ունեցել Սուրբ պատարագ, այնուհետև ներկաներին օրվա պատգամն է փոխանցել Բերիո Հայոց թեմի առաջնորդ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգսյանը: Միջոցառման ընթացքում տարբեր վարժարանների աշակերտների մասնակցությամբ մատուցվել է գեղարվեստական ծրագիր:

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ՀՀ սփյուռքի նախարարության կողմից պարգևատրել է Հալեպի հայկական վարժարանների կրթական գործիչներին և վարչական ծառայողներին:

Scroll Up