Վարչապետը հանձնարարել է կայուն եկամտի աղբյուր ստեղծել զոհված անձանց ընտանիքների համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը  հանձնարարել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին զբաղվել զոհված զինծառայողների ընտանիքների համար զբաղվածություն ապահովելու եւ կայուն եկամուտի աղբյուր ստեղծելու հարցով:

«Հանձնարարում եմ մշակել եւ ՀՀ կառավարությանը ներկայացնել համապարփակ առաջարկություն՝ նշելով նաեւ ֆինանսավորման աղբյուրները»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Նա ընդգծել է, որ առաջարկությունները պետք է ներկայացվեն հնարավորինս սեղմ ժամկետներում:

Scroll Up