Գրիգոր Զոհրապին նվիրված բաց դաս Գյումրու դպրոցում

Մարտի 31-ին Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցում 8-րդ դասարանցի աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ «Գրիգոր Զոհրապ–155» խորագրով բաց դաս: Բաց դասն իրականացվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում:
Ինչպես «Հայերն այսօրին» հայտնում են դպրոցից, նախ աշակերտները ներկայացել են Զոհրապի կենսագրությունը, արժևորել նրա դերը 20-րդ դարասկզբի Թուրքիայի հասարարակական-քաղաքական կյանքում, ապա գրողի կենսագրությունն ամփոփել «Խորանարդում» մեթոդով:
Նորավեպերն ամփոփելիս՝ դպրոցականները կիրառեցին «3 բանալի և 1 կողպեք» մեթոդը: Կատարվեց նաև բառային աշխատանք:
Դասի ավարտին աշակերտներից մեկն ասմունքեց Զոհրապի «Համակերպություն» բանաստեղծությունը: