Լոս Անջելեսի միացյալ կրթական շրջանը 2016-ի ապրիլը հռչակել է Հայոց ցեղասպանության ոգեկոչման ամիս

Լոս Անջելեսի միացյալ կրթական շրջանը միաձայն ընդունել է բանաձև՝ համաձայն որի Հայոց ցեղասպանության վերաբերյալ առարկա պետք է դասավանդվի շրջանի դպրոցներում, ինչպես նաև 2016թ.-ի ապրիլ ամիսը հռչակվի Հայոց ցեղասպանության ճանաչման ամիս: Այս ամսին «Հայերն այսօրը» տեղեկանում է Ասպարեզ պարբերականից:

Բանաձևը ներկայացրել է խորհրդի անդամ Մոնիկա Ռաթլիֆը:  Բանաձևի ընդունմանը նպաստել են խորհրդի նախագահ Սթիվ Զիմերը, խորհրդի անդամներ Դր. Րեֆ Ռոդրիգեսը և Սքոթ Շմերելսոնը: Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախմբի անդամները, ուսանողները շեշտել են այս բանաձևի ընդունման կարևորությունը:

Scroll Up