Լոս Անջելեսի միացյալ կրթական շրջանը 2016-ի ապրիլը հռչակել է Հայոց ցեղասպանության ոգեկոչման ամիս
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/04/0414LAUSD1.jpg)
Լոս Անջելեսի միացյալ կրթական շրջանը միաձայն ընդունել է բանաձև՝ համաձայն որի Հայոց ցեղասպանության վերաբերյալ առարկա պետք է դասավանդվի շրջանի դպրոցներում, ինչպես նաև 2016թ.-ի ապրիլ ամիսը հռչակվի Հայոց ցեղասպանության ճանաչման ամիս: Այս ամսին «Հայերն այսօրը» տեղեկանում է Ասպարեզ պարբերականից:
Բանաձևը ներկայացրել է խորհրդի անդամ Մոնիկա Ռաթլիֆը: Բանաձևի ընդունմանը նպաստել են խորհրդի նախագահ Սթիվ Զիմերը, խորհրդի անդամներ Դր. Րեֆ Ռոդրիգեսը և Սքոթ Շմերելսոնը: Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախմբի անդամները, ուսանողները շեշտել են այս բանաձևի ընդունման կարևորությունը: