Նազիկ Ավդալյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Նազիկ Ավդալյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը և իր հաղթանակը նվիրեց Արցախում կռվող բոլոր զինվորներին:

69 կգ քաշայինների պայքարում Ավդալյանը երկամարտում հավաքեց 237 կգ և 1 կգ գերազանցեց արծաթե մեդալակրին:

«Հաղթանակս նվիրում եմ Ղարաբաղում կռվող բոլոր տղերքին: Մենք ձեզնով ենք ուժեղ…»,-չեմպիոն հռչակվելուց հետո ասել է Նազիկ Ավդալյանը:

Scroll Up