Բանակցային գործընթացի էությունն այն է, որ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի գլխավոր էությունն այն է, որ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Սա կարﬕր թելով անցնում է բոլոր փաստաթղթերի ﬕջով: Ինչպես հաղորդում է «Արﬔնպրես»-ը, այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Ասել, որ բանակցային սեղանին հայտնված փաստաթուղթն այդքան էլ շահեկան չէ հայկական կողﬕ համար, իսկ Ադրբեջանը ստիպված ռազմական գործողություններ է սկսում, ﬕ փոքր տարօրինակ է հնչում: Դա դիլետանտիզմ է»,- նշեց նախարարը: Նալբանդյանը, որոշակի մանրամասներ ներկայացնելով բանակցային գործընթացից, նշեց, որ աշխատանքային փաստաթուղթ հաշվվում է այն փաստաթուղթը, որը եղել է կողﬔրի ﬕջև քննարկման առարկա: Այդպիսի բազմաթիվ փաստաթղթեր են եղել, և երբ դրանց շուրջ բանակցությունները չեն հաջողվել, դրանք փակ փաթեթով հանձնվել են ի պահ Վիեննայում ԵԱՀԿ-ի գլխավոր գրասենյակին:
«Գիտե՞ք, որ փաստաթուղթը տրված չէ ի պահ Վիեննայում, Կազանի փաստաթուղթը: Ուրեﬓ համապատասխան ﬓացած բոլոր ﬔկնաբանություններն ավելորդ են: Կան տարբեր գաղափարներ, բայց հեծանիվ հնարելու պատճառ չկա: Հայտնի են սկզբունքները և հայտնի են տարրերը»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը: Հարցին, թե Ղարաբաղն Ադրբեջանի կազմում երբեք չլինելու դրույթից հնարավոր է որևէ հետքայլ, Նալբանդյանը պատասխանեց, որ .«Եթե հասարակությունը սրանից հետ քայլ չի կարող անել, ապա ոչ ոք չի կարող անել»:
Էդվարդ Նալբանդյանը նաև կարծիք հայտնեց, որ պետք է շարունակել բանակցությունները և բացառապես խաղաղ ճանապարհով գտնել հիﬓախնդրի կարգավորման հնարավորությունը: «Կարծում եմ այդ հնարավորությունն առկա է»,- նշեց նա: Նախարարի խոսքով` որևէ ռազմական գործողություն, որևէ պատերազմ հարցերը չի կարող լուծել: «Բոլոր ռազմական գործողություններից հետո ամբողջ պատմության ընթացքում կողﬔրը վերադառնում են բանակցային սեղանին և նորից սկսում են բանակցությունները: Որևէ ﬔկը կարիք չունի ռազմական նոր գործողությունների, նոր պատերազﬓերի»,- ամփոփեց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: