Ազգային մարզական միությունն Արցախին օգնելու նպատակով դրամահավաք է իրականացնում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/04/ԱՄՄԱՆ-300x225.jpg)
Ազգային մարզական միությունը (Watany Sporting Club) ապրիլի 5-ին դրամահավաք է սկսել՝ Արցախում վերջին օրերին զոհված զինվորների ընտանիքներին օգնելու համար: Ապրիլի 13-ի տվյալներով՝ արդեն իսկ հավաքվել է 4000 դոլար գումար: Այս մասին տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը:
ԱՄՄ-ի վարչությունը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր մասնակցել են նվիրատվությանը և տեղեկացնում, որ դրամահավաքը դեռևս շարունակվում է:
Նվիրատվությունների վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
079 5787776
0795564647