Այս գիշեր Ադրբեջանի զինուժը 106 անգամ խախտել է հրադադարը. վիրավորվել է մեկ հայ զինծառայող

Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից խախտել կողմերի միջեւ ձեռքբերված կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածությունը՝ կրակելով ինչպես դիպուկահար զենքերից, այնպես էլ նռնականետերից:
Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կատարել է 106 խախտում: Իրավիճակը կայունացնելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդին պատասխանել են 23 անգամ:
Հակառակորդի խախտումների հետեւանքով վիրավորվել է ՊԲ մեկ զինծառայող:
Ղարաբաղյան ուժերը շարունակում են ուշադիր հետեւել մարտագծում տիրող իրավիճակին եւ անհրաժեշտության դեպքում դիմում հակաքայլերի: