Հեռուստամարաթոն՝ ի աջակցություն արցախյան նորօրյա հերոսների

Ապրիլի 16-ին Լոս Անջելեսի «Բարև» հեռուստածրագիրը և ազատամարտիկ Հրանտ Թումասյանը կազմակերպելու են հեռուստամարաթոն՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում Ադրբեջանի նախահարձակ գործողությունների ժամանակ զոհված, վիրավորված և անհետ կորած հերոսների ընտանիքների համար։ Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են կազմակերպիչները:
Հեռուստամարաթոնը տեղի կունենա շաբաթ, ապրիլի 16-ին, ժամը 15:00-ից մինչև 24:00-ն, AABC 384-րդ կայանով։