ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Օբամային կոչ է արել հետաքննել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործության դեպքերը

ԱՄՆ հայ դատի հանձնախումբը նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին կոչ է անում հետաքննել Ադրբեջանի Զինված ուժերին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցում «Լիհի օրենքի» խախտման դեպքերը։

Հայ դատի հանձնախումբը նամակն ուղարկել է Օբամային եւ Կոնգրեսի անդամներին՝  մտահոգություն հայտնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ագրեսիայի աճի, խաղաղ բնակչության եւ զինծառայողների նկատմամաբ հարձակողական սպառազինություններ օգտագործելու եւ դրանով մարդու իրավունքները ոտնահարելու կապակցությամբ։

Հայ դատի հանձնախումբը Օբամային եւ Կոնգրեսի անդամներին կոչ է արել անհապաղ զրոյացնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը եւ օրենսդրորեն արգելել Բաքվին ցանկացած տեսակի ռազմական օգնություն մատակարարել եւ Ադրբեջանի անվտանգության ուժերի պատասխանատու անձանց պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության կանչելու ուղղությամբ արդյունավետ քայլեր ձեռնարկել։

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի նախաձեռնած ագրեսիան ուղեկցվել է Ժնեւի կոնվենցիաների եւ Միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով։ Հրետակոծության հետեւանքով զոհվել էր 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, եւս երեք երեխա վիրավորվել է։

Ադրբեջանցի զինվորները գործել են ահաբեկչական կազմակերպությունների, որոշ տեղեկություններով՝ գործել են նաեւ ԻՊ վարձկաններ։

Ներխուժելով Թալիշ գյուղ՝ ադրբեջանցի զինվորականները դաժանորեն սպանել էին տարեց մարդկանց։ Վալերա Խաչատրյանն ու նրա կինը՝ Ռազմելանն, ինչպես նաեւ 92-ամյա Մարուսյա Խալաֆյանը սպանվել էին։ Իսկ վայրագները կտրել էին նրանց ականջները։

Կան նաեւ հայ զինծառայողներին անդամահատելու մի շարք փաստեր։ Բարբարոսները կտրել էին գլուխները եւ ձեռքերը, լուսանկարվել «ավարի» հետ եւլուսանկարները տեղադրել համացանցում։

Ավելի վաղ համաշխարհային մամուլը հայտնել էր ԻՊ գրոհայիններին ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխելու մասին։

Ռուսաստանի հատուկ ծառայությունների տեղեկություններով՝ Ադրբեջանը ԻՊ-ին ֆինանսավորելու առումով ԱՊՀ-ում երկրորդ տեղում է գտնվում։

Scroll Up