Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկում Ստավրոպոլում

Ապրիլի 10-ին Ստավրոպոլում Թերեքյան կազակական զորքերի ներկայացուցիչները սեմինար են կազմակերպել. քննարկվող հարցերից մեկը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին էր նվիրված: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Ստավրոպոլի իր աղբյուրներից:
Սեմինարի մասնակից Ստավրոպոլի «Նաիրի» հայկական ազգամշակութային ինքնավարության գործադիր տնօրեն Անտոն Վարդանյանն իր զեկույցի ընթացքում խոսել է 1915 թվականին Երիտթուրքերի կողմից հայերի տեղահանման և ցեղասպանության մասին, ապա ներկայացրել Ստավրոպոլում հայերի հաստատման, Ռուսական կայսրության կողմից հայ ժողովրդին ցուցաբերած օգնության և երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության պատմական փաստերը: