Մոմավառություն Լոս Անջելեսում

Ապրիլի 12-ին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված հայ զինվորների և խաղաղ բնակչության հիշատակին մոմավառություն է տեղի ունենալու:

Մոմավառությունը նախաձեռնել է Արցախի օգնության օպերատիվ խումբը:  Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է ԱՄՆ-ի իր աղբյուրներից:

Մոմավառության մասնակիցներն իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն Ադրբեջանի վարած քաղաքականության դեմ և իրենց զորակցությունը կհայտնեն Արցախի ժողովրդին:

Scroll Up