Լիբանանահայ երիտասարդներն իրենց զորակցությունն են հայտնել արցախահայությանը

Քիչ առաջ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ավարտվել է Արցախի ժողովրդին զորակցություն հայտնող և Ադրբեջանի նախահարձակ գործողությունները դատապարտող երիտասարդական հավաքը, որը նախաձեռնել էր ՀՅԴ երիտասարդական թևը:
«Հազարավոր մարդիկ՝ հիմնականում երիտասարդներ, զորակցական և դատապարտող պաստառներով հավաքվել էին Բուրջ Համուդ թաղամասի հրապարակում: Հնչեցին ելույթներ, հայկական հայրենասիրական, ռազմական երգեր: Բոլորը միասնաբար դատապարտեցին Ադրբեջանի ագրեսիան և իրենց զորակցությունը հայտնեցին Հայոց մարտունակ բանակին և Արցախի ժողովրդին: Երիտասարդները փաստեցին ամեն կերպ սատար կանգնել մեր արդար դատի լուծմանը՝ միջազգային իրավունքի և ազգային ինքնորոշման ճանապարհով»,- Հայերն այսօրի հետ զրույցում ասաց Լիբանանի Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
Երիտասարդական հավաքը լուսաբանել են լիբանանյան, ինչպես նաև հայաստանյան հեռուստաընկերություններ:

Լիբանան3 Լիբանան1

Отображается файл

Scroll Up