«Ալիև՝ մարդասպան»․ ֆրանսահայերի ցույցը Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց
Ապրիլի 5-ին շուրջ 800 հայեր բողոքի ակցիա են անցկացրել Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց։ Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն էին արտահայտում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիայի կիրառման կապակցությամբ։ Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպությունից:
ՀՅԴ Ֆրանսիայի երիտասարդական «Նոր սերունդ» կազմակերպությունը բարձրաձայնեց վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած դեպքերը, հնչեցին Ալիեւին եւ նրա վարչակարգը սատարողներին դատապարտելու կոչեր։ Հայ երիտասարդները «Ղարաբաղը մերն է», «Դուրս մեր հողերից», «Ալիեւ` մարդասպան» կարգախոսներով եւ կոչերով մոտեցան դեսպանատանը:
Ակցիայի մասնակիցները մի քանի մետր հեռավորության վրա, որից առաջ ոստիկանության ուժերը թույլ չթողեցին մոտենալ, նետում էին ձվեր, պայթուցիկներ։
Երիտասարդները դեսպանատան դիմաց նաև հայտարարություն կարդացին։
Նշենք, որ Ֆրանսիայում լայնածավալ բողոքի ակցիա է նախատեսված նաև ապրիլի 9-ին՝ միաժամանակ մի քանի քաղաքներում (Փարիզ, Լիոն և Մարսել)։