ԵՄ-ն անում է հնարավորը` Արցախյան խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ. ԵՄ պատվիրակության ղեկավար

Պետք է վերադառնանք ԼՂ կարգավորման խաղաղ գործընթացին եւ աշխատենք փոխշահավետ:

Այս մասին, այսօր՝ ապրիլի 5-ին, «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» ՀԿ կազմակերպած «Երիտասարդներն ու միգրացիան. մարտահրավերներից հնարավորություններ» խորագրով համաժողովի ժամանակ լրագրողներին հայտնել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին՝ անդրադառնալով շփման գծում վերջին օրերին ծավալվող ռազմական գործողություններին, հաղորդում է Aravot.am-ը:

«Մենք ապրում ենք դժվար պահեր… Մենք անում ենք հնարավորը… Պետք է վերադառնանք կարգավորման խաղաղ գործընթացին եւ աշխատենք փոխշահավետ»,-ասել է Սվիտալսկին՝ հավելելով, որ հարցերին կպատասխանի միայն իր գրասենյակում:

Scroll Up