Վալենսիայի հայ համայնքը դատապարտում է Արդբեջանի ահաբեկչական պահվածքը

Այսօր՝ ապրիլի 5-ին,  Իսպանիայի ժամանակով ժամը 18:00-ին, Վալենսիայի Արարատ միության նախաձեռնությամբ, Վալենսիայի խորհրդարանի առջև բողոքի ակցիա պիտի կազմակերպվի, որում, բացի Արդբեջանի ահաբեկչական պահվածքը դատապարտելուց, ողջ վալենսահայությունը պիտի իր բողոքն արտահայտի խորհրդարանի պատգամավոր, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ, Ժողովրդական կուսակցության անդամ Պեդրո Ագրամունտի անհարիր, անտեղի ու իրավիճակը սրող հայտարարությունների դեմ: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են Արարատ միությունից:

Բողոքի ակցիային իրենց աջակցությունն են հայտնել Էլդայում Արարատ հայկական միության մասնաճյուղը, Մադրիդի հայ համայնքը, Ալիկանտեի «Հայաստան» միությունն ու Կատալոնիայի «Արարատ» միությունը: Մոտ օրերս այս քաղաքներում նույնպես բողոքի ակցիաներ տեղի կունենան:

Scroll Up