Կիպրոսը դատապարտում է Ադրբեջանի գործողությունները
Ապրիլի 4-ին Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված իրավիճակի վերաբերյալ, որում «Հայերն այսօրի փոխանցմամբ՝ »ասված է.
«Կիպրոսի կառավարությունն ուշիուշով հետեւում է Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացմանն ու իր անհանգստությունն է հայտնում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման վերաբերյալ: Մենք դատապարտում ենք ուժի կիրառումն ու մարդկային կորուստները, հատկապես՝ խաղաղ բնակիչների շրջանում, եւ կոչ ենք անում Ադրբեջանին պահպանել ստատուս քվոն: Խնդրի խաղաղ կարգավորման այլընտրանք չկա, եւ Կիպրոսի կառավարությունն այդ գործում կարեւորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը: Միաժամանակ կոչ ենք անում Թուրքիային զերծ մնալ ցանկացած գործողություններից եւ հայտարարություններից, որոնք էլ ավելի են անկայունացնում իրավիճակը»: