«Գազպրոմ Արմենիա»-ի 7000 աշխատակից մեկ ամսվա աշխատավարձը կփոխանցի ԼՂՀ-ին

«Գազպրոմ-Արմենիա»-ի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ համաձայն որի՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցները ՝թվով 7000 հոգի, միասնակամ իրենց մեկ ամսվա աշխատավարձը հատկացրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Այս մասին հայտնում է «Հայերն այսօր»-ը:

«Հակամարտության գոտում ստեղծված լարվածության պայմաններում բնակչության կարիքները հոգալու համար փոխանցվել է 1 մլրդ 200 մլն դրամ»,-ասված է «Գազպրոմ-Արմենիա»-ի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանի տարածած հաղորդագրության մեջ:

Scroll Up