Ուկրաինայի հայերի ﬕությունն իր զորակցությունն է հայտնել Հայաստանին

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ Ուկրաինայի հայերի ﬕությունն իր աջակցությունն է հայտնել հայրենակիցներին: Այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի հայերի ﬕությունը:

«Մենք խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղի շփման գծում զինված բախուﬓերի և իրենց տունը պաշտպանող ﬔր հայրենակիցների զոհվելու մասին տեղեկություններով: Մեզ համար աﬔն կորուստ անփոխարինելի է: Համոզված ենք, որ այսօր երկրագնդի բոլոր անկյուններում գտնվող հայերը ﬕասնական են ﬔր հայրենիքի շահերի պաշտպանության հարցում: Հայաստան, ﬔնք քեզ հետ ենք»,- ասվում է նրանց ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության ﬔջ:

Scroll Up