Միջազգային հանրությունն Ադրբեջանին կարգի հրավիրելու գործնական քայլերի պետք է գնա. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ղարաբաղա- ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողությունները խստորեն դատապարտող հայտարարություն է տարածել: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հայտարարության ﬔջ ասվում է. «Խստորեն դատապարտում ենք նախորդ գիշեր Ադրբեջանի զինված ուժերի կողﬕց սանձազերծված ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով և Հայաստանի հետ սահմանին՝ հարձակուﬔնրի թիրախ դարձնելով նաև քաղաքացիական օբյեկտներ ու բնակավայրեր։ Բաքվի կողﬕց բանակցային գործընթացի խաթարմանն ուղղված շարունակական քայլերը, իսկ վերջերս Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպուﬓերից հրաժարումը, Ադրբեջանի նախաձեռնած նոր թափով ռազմական գործողությունները, շանտաժի լեզվով խոսելու հերթական ապարդյուն փորձերն են։ Բաքուն կոպտորեն ոտնահարում է ﬕջազգային հանրության բազմաթիվ կոչերը՝ հիﬓահարցը բանակցային ճանապարհով լուծելու վերաբերյալ: Միայն վերջին օրերին նման նոր հայտարարություններով հանդես եկան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ԵԱՀԿ գերմանական նախագահությունը, ԱՄՆ փոխնախագահը, պետքարտուղարը: Ահա, թե ինչպես է Ադրբեջանը պատասխանում նման հորդորներին: Մենք բազﬕցս ենք հրավիրել ﬕջազգային հանրության ուշադրությունը, կոչ արել սանձել Բաքվի ռազմական նկրտուﬓերը` աչքի առաջ ունենալով իրավիճակի հենց այնպիսի զարգացումը, որն այսօր իրականացվում է Ադրբեջանի կողﬕց: Իրավիճակի սրման Ադրբեջանի այս հերթական քայլը, հաշվի առնելով դրա լայնածավալ բնույթը, օգտագործված զինատեսակները, թիրախների ընտրությունը, խոսում է այն մասին, որ Բաքուն գնում է իրավիճակի հետևողական լարման ճանապարհով, ինչը հրամայական է դարձնում Ադրբեջանին կարգի հրավիրելու նպատակով ﬕջազգային հանրության գործնական քայլերի իրականացումը»: