Ապրիլի 2-ին` Սողոմոն Թեհլերյանի 120-ամյակին, Բեռլինում կծածանվի 100 մետրանոց եռագույնը
Այդ օրը ազատամարտիկ, «Տիգրան Մեծ» բարեգործական ընկերության նախագահ Սրապիոն Գևորգյանը Բեռլինի Հարդենբերգ փողոցում նախաձեռնել է ֆլեշմոբ, որի ընթացքում կծածանվի հայոց եռագույնը. ակցիային մասնակցելու է նաև գերմանահայ համայնքը:
«Ամեն տարի փորձում եմ անել մի բան, որ համայն հայերին հավաքեմ մի գաղափարի շուրջ: Նպատակն այն է, որ երբ թշնամին 101 տարի առաջ փորձում էր մեկ հայ թողնել, և այն էլ՝ թանգարանում, մենք ասում ենք, որ 101 տարի է անցել, և մենք կրկին մեկ բռունցք ենք, ցույց ենք տալիս, որ այսօր հայերը պարում են յարխուշտա ու քոչարի հենց այն վայրում, որտեղ սատկացրել են շանը՝ Թալեաթ փաշային»,-ասաց Սրապիոն Գևորգյանը:
Նրա խոսքով՝ 101 տարի անց հայերը թուրքին ապտակ են հասցնում այն վայրում, որտեղ Սողոմոն Թեհլերյանը սատկացրել է, իր իսկ խոսքով՝«թուրք շանը»:
«Սփյուռքի երիտասարդությանը համախմբելով՝ դարձյալ ճանաչողական երթ եմ անում հայապահպան գաղափարի շուրջ, որ մեր հերոսը կա։ Նաև այն գաղափարի շուրջ, որ երբ պետք լինի, մեզանից յուրաքանչյուրը Սողոմոն Թեհլերյան կդառնա և հարկ եղած դեպքում դարձյալ կսատկացնի թուրք շանը, ցույց կտա իր ուժը»,-ասաց Սրապիոն Գևորգյանը:
Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, որ ներկա էր ասուլիսին, ասաց, որ հերոսներին հիշելու համար նման ակցիաները պարտադիր են, գրում է Artsakhpress.am-ը:
«Մեր արժանապատվության, պատվախնդրության կարևորությունն ընդգծելու, նաև այսօրվա սերնդի մեջ հայրենիքի նկատմամբ սեր դաստիրակելու, հանցագործներին իրենց տեղը ցույց տալու և արդարության հաղթանակն ապահովելու նկատառումով շատ եմ կարևորում այս միջոցառումը, դա ոգեկոչման կարևորություն ունեցող ձեռնարկ է»,-ասաց Էդիկ Մինասյանը:
Պատմաբանի խոսքով՝ հայ ժողովուրդը, երբ էլ լինի, արդար դատաստան տվող է:
«Նման հերոսները երբեք չեն ջնջվի պատմության հիշողությունից»,-ասաց Էդիկ Մինասյանը: