Թեհրանի հայկական դպրոցներում աշակերտների թվի նվազման պատճառն արտագաղթն է

Իրանի իշխանությունները ստեղծել են անհրաժեշտ պայմաններ հայկական համայնքի լիարժեք գործունեության համար: Այս մասին «Արﬔնպրես»-ի հետ զրույցում նշեց Թեհրանի Հայոց թեﬕ թեմական խորհրդի հանրային կապերի ղեկավար Գասպար Աﬕրխանյանը:

«Իրանի իշխանությունները սատարում են, որ հայ համայնքն իր ազատ կյանքն ունենա, որևէ խոչընդոտ չլինի: Համայնքը ներքին կյանքում ազատ է, ﬔնք ունենք ակումբներ, դպրոցներ, եկեղեցիներ, նշում ենք ﬔր ազգային տոները: Անգամ իսլամական սուգի ամսիներին, որը համընկել է ﬔր Ամանորի հետ, իշխանությունները թույլատրել են ﬔր սրահներում խնջույքներ կազմակերպել: Այսինքն` որևէ արգելք չկա: Այդ առումով ﬔնք գոհ ենք Իրանի իշխանություններից»,-ասաց Գասպար Աﬕրխանյանը: Նրա խոսքով, իհարկե, խնդիրներ կան, սակայն դրանք ընդհանուր համաիրանյան խնդիրներ են, չեն վերաբերում հայկական համայնքին: Մասնավորապես, առկա են սոցիալական խնդիրներ, արտագաղթ:

«Արտագաղթի պատճառով համայնքը նոսրանում է: Պատճառները տաբեր են, ﬕգուցե սոցիալական է, ﬕգուցե, երիտասարդությունը հեռանկար չի տեսնում: Բայց նորից նկատեմ, որ դրանք ընդհանուր երկրին բնորոշ խնդիրներ են»,-նշեց Գասպար Աﬕրխանյանը:

Արտագաղթն իր ազդցությունն է թողնում կրթական հասատատությունների գործունեության վրա: Գասպար Աﬕրխանյանը նշեց, որ ներկայում Թեհրանում 12 հայկական դպրոց է գործում, որտեղ սովորում է 3 հազար 500 աշակերտ: «Ժամանակին բոլոր քաղաքամասերում, դեռևս 1950-ական թվականից սկսած, դպրոցներ կառուցվեցին: Աﬔնաեռուն շրջանում` 1970-ականներին, գործում էր 36 հայկական դպրոց, որտեղ սովորում էր 14 հազար աշակերտ: Վերջին շրջանում նկատում ենք, որ աշակերտների թիվը նվազում է, նախկինում կար դպրոց, որտեղ 1200 աշակերտ էր սովորում, այսօր աշակերտների թիվը 200 է: Նվազման աﬔնաﬔծ խնդիրը արտագաղթն է:

Աշակերտության թվի պակասումը նոր հրամայականի առջև է կանգնեցնելու: Դպրոցները պետք է կցվեն: Դա, իհարկե, հուսալքում է, բայց ի պատիվ հայկական համայնքի, աﬔն գնով ջանք է գործադրվում, որ հայկական կրթօջախները նորօրյա ﬔթոդներով զինվեն, համայնքը համախմբված լինի»,-ավելացրեց Գասպար Աﬕրխանյանը: Թեհրանի հայկական դպրոցները գրականության, որակյալ ուսուցիչների պակաս չունեն: Գասպար Աﬕրխանյանը նշեց, որ այդ տեսանկյունից իրենք տարիների կուտակած փորձ ունեն: Հիﬓական խնդիրն է այնպես անել, որ գիտությունն ու կրթությունը երիտասարդության համար ձգող ուժ լինեն:

Գասպար Աﬕրխանյանը կարևորեց նաև Հայաստան-Սփյուռք համագործակցության ակտիվացումը: Նրա խոսքով, անհրաժեշտ է, որ Հայաստանի կառավարման տարբեր օղակներում ներգրավվեն նաև Սփյուռքի ներկայացուցիչներ:

Scroll Up