Սիրիական զորքերն ամբողջությամբ ազատագրել են Պալմիրան

Սիրիական բանակի մարտիկներն ու աշխարհազորայինների ջոկատներն ամբողջությամբ ազատագրել են Պալմիրա քաղաքը:«Մեր զորքերը ամբողջական հսկողություն են հաստատել քաղաքի վրա և հետապնդում են ԻՊ­ի նահանջող ավազակախմբերի մնացորդները»,­ նշված է Սիրիայի ԶՈՒ հայտարարությունում։

Սիրիացի սակրավորները ձեռնամուխ են եղել Պալմիրայի փողոցներն ականներից մաքրելուն, «Ալ Իբհարիա» հեռուստաալիքին հայտնել է Սիրիայի ԶՈՒ հրամանատարության ներկայացուցիչը։ ՅՈՒՆԵՍԿՕ­ում ՌԴ մշտական ներկայացուիչ Էլեոնորա Միտրոֆանովան «Ռուսսկայա սլուժբա նովոստեյ» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ­ն Պալմիրա փորձագետների հանձնաժողով ուղարկելու հարցը կքննարկի ապրիլի 4­ին։ «Վաղուց քննարկվել է հարց, որ փարձագետների առաքելություն կուղարկվի, հենց որ ստեղծվի այնտեղ մեկնելու հնարավորություն։ Կասկածում եմ, որ այն կմեկնի հենց հիմա, մարտերը շարունակվում են։ Բայց ամսի 4­-ին այդ հարցով կլինի խորհրդակցություն»,­ ասել է նա՝ հավելելով, որ թեման կսկսի տեղափոխվել գործնական հարթություն, երբ Սիրիայում ավելի հանգիստ կլինի։

Միտրոֆանովայի խոսքով՝ Պալմիրայի հուշարձանների վերականգնման հարցը նույնպես կսկսեն ավելի ուշ լուծել, երբ կստեղծվի վնասը գնահատելու հնարավորություն։

Scroll Up