ԱՄՆ հայկական սփյուռքի անցյալն ու ներկան՝ Բոստոնի գիտաժողովում
ARMACAD ընկերությունը տեղեկացնում է նոյեմբերի 17-ից 18-ը Բոստոնում կայանալիք «Հայկական սփյուռքը Միացյալ Նահանգներում՝ համայնքները, քաղաքականությունը եւ մշակույթը» խորագրով գիտաժողովի մասին։
Գիտաժողովին մասնակցելու են հրավիրվում են գիտնականներ, որոնց ելույթները կհամապատասխանեն հետեւյալ թեմաներին.
Հայերի ներգաղթն ու ինտեգրումը Միացյալ Նահանգներում
• Մինչեւ 1924թ.-ը Միացյալ Նահանգներում հայերի ներգաղթի ու ինտեգրման նկարագիրը
• ԱՄՆ-ում հայկական սփյուռքի բնակեցումն ու ինտեգրումը
• Լիբանանից, Սիրիայից, Եգիպտոսից, Թուրքիայից, Իրանից եւ (հետ)Սովետական Հայաստանից հայերի ներգաղթի ու բնակեցման պատկերը
Ամերիկահայ համայնքներն ու դրանց ինքնությունը
• Հայ ներգաղթյալների համայնքային կյանքը, հայրենակցական միությունները մինչեւ 1924թ.-ը
• Հայ Առաքելական, Բողոքական եւ Կաթոլիկ եկեղեցիները
• Մինչեւ 1924թ.-ը, Երկրորդ համաշխարհային պատերազմից եւ 1965թ.-ից հետո եկած հայ ներգաղթյալների միջեւ հարաբերությունները
• Ամերիկահայ պարբերականները, ռադիոն եւ հեռուստաընկերությունները
Քաղաքականություն, հայրենիք եւ սփյուռք
• Հայրենիք, ինքնության քաղաքականությունն ու քաղաքական ինքնությունն ամերիկահայերի շրջանում
• Ամերիկահայ քաղաքական, բարեգործական, երիտասարդական եւ կանանց կազմակերպությունները
• ԱՄՆ-ում հայկական զինված պայքարը, քաղաքական լոբբինգը եւ ցեղասպանության ճանաչմանն ուղղված արշավները
• Հարաբերությունները ոչ հայկական հասարակության հետ
Կրթություն, գրականություն եւ արվեստ
• Հայկական կրթության առաջընթացը եւ հայկական ինքնությունը Միացյալ Նահանգներում
• Ամերիկահայ գրողներն ու գրականությունը
• Ամերիկահայ արվեստն ու արվեստագետները
• Պարն ու երաժշտությունը որպես հայկական ինքնության արտահայտում
Գիտաժողովին դիմելու համար առավելագույնը 250 բառից կազմված սեղմագրերը կարճ ինքնակենսագրականի հետ միասին պետք է ուղարկվեն համապատասխան հասցեին մինչեւ 2016թ. մայիսի 31-ը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Armenian Diaspora in the United States: Communities, Politics, Culture.