Պետք է հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը. Սիրիայի հարցով հայտարարության նախագիծ
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան Ժնևում միջսիրիական բանակցությունների մասնակիցներին 12 կետանոց փաստաթուղթ է ներկայացրել:
Ինչպես տեղեկացնում է Р�?А Новости գործակալությունը, Ժնևի բանակցությունների արդյունքում կողմերը միասնական դիրքորոշում պետք է հայտնեն փաստաթղթի վերաբերյալ:
ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը, մասնավորապես, միջսիրիական բանակցությունների կողմերին առաջարկում է համաձայնել` «Սիրիայի տարածքային ամբողջականությունը, միասնությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությանը»,-Արցախպրեսի փոխանցմամբ՝ ասված է փաստաթղթում։